Լեւոն Իգիթյանը նորից պնդում է` Սարհատ Պետրոսյանը «ապաշնորհ ուսանող էր, դիպլոմ է ստացել առանց քննություն հանձնելու»

Լեւոն Իգիթյանը նորից պնդում է` Սարհատ Պետրոսյանը «ապաշնորհ ուսանող էր, դիպլոմ է ստացել առանց քննություն հանձնելու»
Լեւոն Իգիթյանը նորից պնդում է` Սարհատ Պետրոսյանը «ապաշնորհ ուսանող էր, դիպլոմ է ստացել առանց քննություն հանձնելու»

«Ես կենսագրություն ունեմ, եթե նրանից ներողություն խնդրեմ, իմ կենսագրության վրա խաչ պետք է դնեմ: Իսկ իմ կենսագրությունն ինձ համար թանկ է»,- Aravot.am-ին ասաց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը` պատասխանելով մեր հարցին, թե հնարավո՞ր է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանից ներողություն խնդրի: 

Հիշեցնենք` Ս. Պետրոսյանը դատի է տվել պարոն Իգիթյանին` պահանջելով հերքել իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունները եւ ներողություն խնդրել: «Բացառվում է , որ ներողություն խնդրեմ: Ես նման բան չեմ արել, որ հետո ստիպված ներողություն խնդրեմ: Ասել եմ, որ ստախոս է, ապաշնորհ է, ասել եմ` որպես ճարտարապետ էնքան գործ չի արել, որ ակտիվ միջամտում է քաղաքաշինական հարցերին: Ես դրանք նորից պնդում եմ ու կարող եմ նորից կրկնել»,- շարունակեց պարոն Իգիթյանը եւ պատմեց, որ Սարհատի ուսանողական տարիներին ինքը դասավանդում էր նրանց կուրսին. «Այդ տարիներին այնտեղ դաս եմ տվել, որտեղ ինքը սովորում էր: 40 ուսանող մի մեծ սրահում նախագծման առարկա էին պարապում նույն խմբում` միաժամանակ տարբեր դասախոսների մոտ, բայց նույն սրահում: Ոչ թե իմ ուսանողն է եղել, այլ այդ դասը իմ աչքի առջեւ է եղել ու միշտ դասերի ժամանակ փոխանակ նստեր նախագծով զբաղվեր, հաճախ իմ մոտ էր գալիս ու ասում` ստեղ հետաքրքիր է: Ես էլ ասում էի `դու Թեհրանից եկել ես Հայաստան սովորելու, ժամանակդ մի վատնի: Աստված քեզ շնորհք չի տվել , բայց գոնե աշխատասիրությամբ մասնագիտություն ձեռք բեր: Ասում էի` փեշակի տեր դարձիր: Որ ասում եմ թույլ ուսանող էր, չգիտեմ մյուս առարկաներին ինչ է արել, ինչ թվանշան է ստացել, ինձ չի հետաքրքրում , բայց մասնագիտական առարկայից` նախագծման տեսակետից իրավունք ունեմ կարծիք ունենալ ու բարձրաձայն ասել: Հիշում եմ, որ իր հայրը դեկան Նարեկ Սարգսյանի մոտ էր գալիս, որովհետեւ խնդիրներ ուներ: Ծնողը ի՞նչ գործ ունի դեկանի մոտ: Դիպլոմ է ստացել, բայց ինչքան գիտեմ, հիմա է պարզվել, չհանձնած առարկա ունի: Ժամանակ չունեմ իր կենասգրությամբ զբաղվեմ, որովհետեւ ինքն էդ մարդը չէ, որ իրեն նկատեմ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/19/256415/