Վանաձոր – Ալավերդի – հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի 66.5 կմ-ին տեղի է ունեցել քարաթափում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Մ-6‚ Վանաձոր – Ալավերդի – հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի 66.5 կմ-ին՝ Ախթալայի կամրջի մոտ‚ տեղի է ունեցել քարաթափում:   

«Ճանապարհը հիմնանորոգող ընկերության աշխատանքների շնորհիվ ճանապարհը երթևեկության համար միակողմանի բացվել է։ Կատարվում են մաքրման աշխատանքներ՝ ճանապարհը երկկողմանի բացելու համար։ 

Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս ուշադիր լինել», -հավելում են նախարարությունից։