Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն:

Այս մասին ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ:

Առաջիկա օրերին ևս հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում նոր միջնորդություն չներկայացնելու դեպքում, նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները, քոլեջները, արվեստի դպրոցները, ուսումնարանները, բուհերը կանցնեն բնականոն աշխատանքային ռեժիմի:

Հիշեցնենք, որ մարտի 2-ից 8-ը նշված հաստատությունները փակ են եղել:

ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխվել են 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից 29-ը ներառյալ տեղափոխվել են մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ:

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

https://www.facebook.com/MoESCS.Armenia/photos/a.1839353896291896/2817424045151538/?type=3&xts%5B0%5D=68.ARCGNY1Lqduqcc6Yz9KwifJpDTjNBwoa2YV5OKAEQtfX13S24nsg0PC5ekGVPF4Kbk2F6LUJPbA2DTeZwVlEkeGKMQW3wCEuGDWXmSjhHUQhFTY-dZajzjydeajRnBoBVNCW6F4QG0RK9DGlHxWS369h-8Q5S_gjJT2_XJ9px7mHvUB6nk-S36vhStaK0XQdOC-Onb_l8g_Fnue8DCyREUi-ADRedMY1oox_6-oSYXdrnYNccBhsLB_qW18DwwL4xpzG7f4MEXZuCPNrzpNll2-HXXKVKCKbj3DPixeUgH15MwuzoIZr08CPXktV-MtdyLOQGK218tRVOgei77LymDNFf_uC&tn=-R