Մյունխենում գումարվում է Անվտանգության ամենամյա համաժողովը

Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում գումարվել է ավանդական Անվտանգության համաժողովը, որին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան ղեկավարներ:Համաժողովը տեղի կունենա փետրվարի 17-ից 19-ը:

Նախատեսվում է, որ մասնակիցների թվում կլինեն նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Փորձագետները հավանական են համարում երկու երկրների ղեկավարների հանդիպումը Մյունխենի Անվտանգության համաժողովին: