Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր:
Այս մասին «Ազատության» հետ զրույցում հաստատել է ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:
Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։