Վարդան Հարությունյանի նկատմամբ խափանման միջով է ընտրվել տնային կալանքը

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Մինչ այդ ՊԵԿ նախկին նախագահի նկատմամբ, որին այս տարվա օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման հոդվածներով, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ 

ՀՀ դատախազությունից հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք են ներկայացնելու։

Վարդան Հարությունյանը 2 ամսով կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին։ Հոկտեմբերի 7-ին Հարությունյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացվել էր։