Լևոն Պաչաջյանը հայտարարել է շվեդական «Լինշոպինգ Սիթի» ակումբից հեռանալու և նոր մտադրության մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը հայտարարել է, որ հեռանում է շվեդական «Լինշոպինգ Սիթի» ակումբից:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ արդեն նախկին ակումբ «Լինշոպինգ Սիթիին», որտեղ անցկացրեցի 4 հրաշք տարիներ:

Հեռանում եմ՝ որպես ակումբի պատմության ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած և գոլ+պաս սիստեմով ամենաշատ միավոր հավաքած ֆուտբոլիստ:

Չնայած մտածում էի, որ Սիթին իմ կարիերայի վերջին ակումբը կլինի, բայց, պարզվեց, որ ոչ: Ես դեռ ուզում եմ խաղալ և շուտով նոր ակումբ կտեղափոխվեմ: Կտեսնվենք»,- գրել է Պաչաջյանը:

Վերջերս Լևոն Պաչաջյանը նշանակվել էր Եվրոպայում ՀՖՖ-ի դեսպան: