Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ


Iravaban.net
-ին Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2022 թվականի հունիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան կատարած գործարքների հանրագումարից 10%-ի չափով հետվճար (բայց ոչ ավելի քան 5,000 դրամը)։

Պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառմանը միանալու գործընթացը լինելու է շարունակական։ Համագործակցության պատրաստակամ բանկերը կարող են շարունակել դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ միջոցառմանը միանալու համար․ այս պահի դրությամբ՝ ծրագրին արդեն իսկ միացել են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը։

Նախարարությունը վերոնշյալ անվանացանկը պարբերաբար կթարմացնի՝ գործընկեր բանկերի ցանկում տեղի ունեցող փոփոխությունների համաձայն։