Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են․
ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրությունների բարեհաջող անցկացման կապակցությամբ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և ընտրված ուժերին:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հաջողություն է մաղթել ընտրություններում հաղթանակած ուժերին Հայաստանի զարգացման, ներքին կայունության հաստատման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում:
Հաշվի առնելով ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ հարևան երկրների կարևորությունը՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նշանակությունը և վստահություն հայտնել, որ նոր խորհրդարանի և կառավարության ձևավորմամբ էլ ավելի կընդլայնվեն և կզարգանան երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները: