Փլուզվել է Սունդուկյանի անվան թատրոնի աստիճանավանդակը, հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այս գիշեր փլուզվել է Սունդուկյանի անվան թատրոնի արտաքին աստիճանավանդակը: Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից, որովհետև գլխավոր մուտքերից մեկի և Գոյ թատրոնի մուտքի վրա խոյացող` տասնյակ տոննաներ կշռող երկաթբետոնե այս կառույցը մարդկային կյանքեր կխլեր, եթե միջադեպը տեղի ունենար ցերեկային ժամերին:

‼️Նախնական տեղեկություններով` կառույցը ժամանակին արվել է առանց համապատասխան գրանցումների: Հանձնարարել եմ, որ բոլոր փաստթղթերը ուսումնասիրվեն, համապատասխան մարմինների քննությունից հետո մեղավորները պետք է պատժվեն»:

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158103912148501