Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի. Միլիոնավոր դոլարների չարաշահում է կատարվել. ԱԱԾ տնօրեն

Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի. Միլիոնավոր դոլարների չարաշահում է կատարվել. ԱԱԾ տնօրեն
Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի. Միլիոնավոր դոլարների չարաշահում է կատարվել. ԱԱԾ տնօրեն

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարանում, առանձնատանը, ընկերություններում, ինչպես նաև Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում ու առաձնատներում:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա նշեց, որ խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բեման կենթարկվի ԱԱԾ:

Ըստ Վանեցյանի՝ քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով: Խոսքը տասնյալ միլիոնավոր դոլարների մասին է:

Բերման ենթերակելուց հետո Գագիկ Խաչատրյանի կարգավիճակը կորոշվի: