«Օնիկ Գասպարյանն այնքան ուժեղ պետական մտածողություն կրող անձ է, որ թույլ չտվեց երկիրը մտցնել ներքին բախումների կամ արնահեղության մեջ»․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․

«Այժմ էլ տեսնում եմ, թե ինչպես են որոշ քաղաքական շրջանակներ ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներ հնչեցնում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հասցեին, թե իբր նա դրսևորել է անսկզբունքայնություն՝ հեռանալով շտաբի պետի պաշտոնից։

Մինչդեռ Օնիկ Գասպարյանն այնքան ուժեղ պետական մտածողություն կրող անձ է, որ ունենալով բանակի գեներալիտետի հսկա մասի աջակցությունը, միևնույն է, թույլ չտվեց երկիրը մտցնել ներքին բախումների կամ արնահեղության մեջ։

Եվ սա է, որ տարբերում է պետական մտածողության տեր գործչին շարքային քաղաքական գործչից, ինչը, իհարկե, հասու չէ նրանց, ում ջրաղացին ջուր չլցրեց գեներալը՝ իր ու Զինված Ուժերի պահանջներն ու այս իրավիճակից դուրս գալու գործընթացն այլ հարթություն տեղափոխելով»։