Ես կարևոր եմ համարում, որ և արտաքին, և պաշտպանության նախարարի կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են. Փաշինյան

Նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է և սրանով շատ բան ասվում է: Ես չեմ կարծում, որ Պաշտպանության նախարարի փոփոխության մանրամաները պետք է հրապարակային քննարկել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին՝ ինչո՞ւ է փոխվել պաշտպանության նախարարը:

«Հայեցողական բառը ամբողջական պատասխան է տալիս, այսինքն՝ նախարարը նշանակվում է վարչապետի հայեցողությամբ ու ազատվում վարչապետի հայեցողությամբ», -հավելեց վարչապետը:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պաշտոնում նոր նախարարի նշանակման շարժառիթներին, վարչապետն ասաց, որ փորձը ցույց է տալիս, որ քաղաքական հաղորդակցությունը կարևոր է հատկապես՝ պաշտպանական համակարգում:

«Ես կարևոր եմ համարում, որ և արտաքին գործերի նախարարի և պաշտպանության նախարարի կարգավիճակում քաղաքականության մեջ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են», -ընդգծեց Փաշինյանը: