Ադրբեջանի բանակի 9 զինծառայող է զոհվել, 5-ը՝ վիրավորվել. «Ազատություն»

Ադրբեջանի բանակի 9 զինծառայող է զոհվել, 5-ը՝ վիրավորվել. «Ազատություն»
Ադրբեջանի բանակի 9 զինծառայող է զոհվել, 5-ը՝ վիրավորվել. «Ազատություն»

«Ազատություն»-Հայկական զինված ուժերի հետ փոխհրաձգության հետևանքով 9 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական կողմի վկայությամբ՝ 8 զինվորներ, որոնցից 6-ը՝ ժամկետային, 2-ը՝ պայմանագրային զինծառայողներ, զոհվել կամ մահացու վիրավորվել են անցած գիշեր, երբ հայկական ստորաբաժանումները «փորձել են ներթափանցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ» Աղդամի և Թերթերի շրջաններում: Նույն աղբյուրի պնդմամբ՝ այդ փորձը կանխվել է, և կատաղի փոխհրաձգությունից հետո «թշնամական ստորաբաժանումները լուրջ կորուստներ են կրել ու նահանջել»: «Ցավոք, Ադրբեջանի զինված ուժերը ևս կորուստներ են կրել», – ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանական զինված ուժերի մի ենթասպա էլ, այդ երկրի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, հայկական կողմից արձակված կրակոցով սպանվել է երեկ ժամը 20-ին հայ – ադրբեջանական սահմանին՝ Ղազախի շրջանի տարածքում:

Լեռնային Ղարաբաղի ՊՆ կայքում հրապարակված լուսանկարներից մեկը

Հայկական կողմը նախորդ գիշեր տեղի ունեցած որևէ միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն առայժմ չի տարածել: Փոխարենը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան ադրբեջանցիների հարձակման մասին իր երեկվա հաղորդագրության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքման, այսօր հրապարակել է հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասի լուսանկարները: Ավելին՝ սկզբնաղբյուրում: