ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը սեպտեմբերի 15-ին կժամանի Երևան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը հայտնել է, որ պաշտոնատար անձանց խմբի հետ Երևան կժամանի սեպտեմբերի 15-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նշվում է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահման կայցելի հաջորդ շաբաթ: