ԱՀ ղեկավար կազմն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Այսօր՝ փետրվարի 20-ը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման, Արցախահայության զարթոնքի օրն է:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն բարձրաստիճան պետական ու զինվորական այրերի և մի խումբ քաղաքացիների ուղեկցությամբ այսօր՝ Շարժման 34-րդ տարեդարձին այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր-պանթեոն, հարգանքի տուք մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին:

Հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարությունից։ Այնուհետև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել արցախյան բոլոր պատերազմների ընթացքում անմահացած հերոսների, ղարաբաղյան շարժման առաջամարտիկների և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսացած ոստիկանների և փրկարարների շիրիմներին: