Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կքրեականացվի. Տեսանյութ

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կքրեականացվի. Տեսանյութ
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կքրեականացվի. Տեսանյութ

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու նախագիծը նախագիծ է մարդու մարդ լինելու մասին։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Իսկապես շատ ցավեցնող է, իսկապես շատ ծանր է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը։ Շատ կարևոր նախագիծ է, թերևս, այս խորհրդարանի պատմության մեջ այս նախագիծը մնալու է որպես մարդասիրության կարևորագույն օրինակներից մեկը»,- նշեց Զոհրաբյանը։ Քվեարկության դրվեց ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը։ Նախագծին կողմ քվեարկեց 99 պատգամավոր, դեմ էին 4-ը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։