Ռումինիայից և Բուլղարիայից Հունաստան ժամանող ավիաուղևորները պետք է նախապես COVID-19-ի թեստ հանձնեն

Հուլիսի 28-ից Ռումինիայից, Բուլղարիայից Հունաստան ժամանած յուրաքանչյուր ավիաուղևոր պետք է կորոնավիրուսի թեստ հանձնած լինի: Միայն թեստի բացասական պատասխանի դեպքում ավիաուղևորները կարող են մուտք գործել Հունաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը,վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն,  այս մասին հայտնել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը:

Թեստը պետք է արվի ոչ վաղ քան Հունաստան թռչելուց 72 ժամ առաջ: Այս պահանջը գործելու է մինչև  օգոստոսի 4-ը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։