Թբիլիսիի Sheraton Metechi Palace հյուրանոցում բացվել է Վրաստանում դեսպանատների ավանդական բարեգործական ամանորյա տոնավաճառը, գրում է Aliq.ge-ն։
Կանանց միջազգային ասոցացիա-Վրաստանի (IWAG) կազմակերպած երկօրյա տոնավաճառին մասնակցում են 15 դեսպանատներ, ինչպես նաև ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի վրաստանյան ներկայացչությունները:
«Ալիք մեդիայի» հաղորդմամբ, սուրբծննդյան բարեգործական ցուցահանդեսին մասնակցում է նաև Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Հայկական տաղավարում ներկայացված են ազգային հուշանվերներ, զարդեր, ձեռագործ աշխատանքներ, հայկական արտադրության քաղցրավենիք, խմիչքներ, ուտեստներ։