«Բանակում կատարված սպանությունների գործերի վերանայման մասին առաջարկով ենք հանդես գալու». Շաքե Իսայան

«Երկար սպասված 10-րդ համաներման շուրջ մեր քաղաքացիների հետաքրքրությունը մեծ է, և դա բնական է»:

Գրում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ հավելելով, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր ԱԺ մուտքի մոտ հավաքվել էին դատապարտյալների հարազատները և ընկերները:

«Ես և իմ գործընկերներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը հանդիպեցինք վերջիններիս հետ, և լսեցինք նրանց բարձրացրած հարցերը: Գործընթացն առավել օպտիմալ կազմակերպելու համար առաջարկեցինք վերջիններիս ներկայացնել նաև իրենց առաջարկները:
Միևնույն ժամանակ ընդգծեցինք, որ դեռևս երեկվանից հայտարարել ենք առաջարկով հանդես գալու նախաձեռնության մասին: Խոսքը գնում է հատկապես բանակում կատարված սպանությունների գործերի վերանայման մասին: Ինչպես նաև այն մասին, որ դիտարկվի համաներման տարածման հնարավորությունը մի խումբ կատեգորիայի մարդկանց նկատմամբ:
Նախաձեռնության ընթացքի և մեր առաջիկա գործողությունների մասին կտեղեկացնեմ հընթացս»,- գրել է Իսայանը: