Լավրովը հայտարարել է, թե «Մոսկվան աշխատում է Ղարաբաղում իրավիճակի կայունացման համար». Factor

Մոսկվան աշխատում է ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։ Այս մասին «Վալդայ» ակումբի 20-րդ հանդիպման շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Մենք աշխատում ենք ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ՝ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար, որպեսզի այնտեղ ամրապնդվի վստահությունը, ստեղծվեն պայմաններ բնականոն կյանքի վերսկսման, հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքի վերականգնման համար։ Երևանում ևս դրանում պետք է շահագրգիռ լինեն, և հուսով եմ՝ ջանքեր կգործադրեն դրա համար»,- ասել է Լավրովը։

Պարզ չէ միայն, թե ինչ նկատի ունի Լավրովը՝ խոսելով Արցախում բնականոն կյանքի վերականգման, հայերի ու ադրբեջանցիների համատեղ կյանքի մասին, երբ Արցախի քաղաքացիները բռնի տեղահանվել են Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման և նոր ագրեսիայի մտավախության պատճառով։