«Այս պահին որևէ կենդանի զինվորական գերության մեջ մեր կողմում չկա»․ Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանական բանակի գեներալի մասին

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագորղների հարցին ի պատասխան այսօր չհաստատեց տեղեկությունը, թե ադրբեջանական բանակի գեներալ Մայիս Բարխուդարովը գերի է հայկական կողմում։

«Այս պահին որևէ կենդանի զինվորական գերության մեջ մեր կողմում չկա։ Բայց քանի որ կան բազում դիեր ադրբեջանակն զինծառայողների, որևէ բան պաշտոնապես հաստատել կամ հերքել չեմ կարող»,- նշեց Հովհաննիսյանը։