Նիդերլանդների խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ ռազմագերին և քաղաքացիական անձանց

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են․

Երեկ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում, այսօր կայացած լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ – 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակում։

Բանաձևում մասնավորապես ասվում է.«Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների և այլ ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը, Քանի որ Ժնևյան կոնվենցիան (III) գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո,

Քանի որ այդ երկրների պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց։ Արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին

Կոչ է անում նախարարին՝ (Եվրոպական) Խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանձ հայրենադարձելու համար»։