«Սա ուղղակի անթույլատրելի է, սա ուղղակի աններելի է». Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը ՔԿՀ-ում շուրջ երկու ժամ առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Պետությունը դիսֆունկցիայի մեջ է, պետական մարմիններ ուղղակի չկան։ Սյունիքում ամբողջ երկու գյուղի՝ Շուռնուխի ու Որոտանի հարց է վճռվում և դա արվում է ռուս խաղաղապահների մակարդակով և նրանց միջոցով, որովհետև օրինակ, մենք ԱԽ քարտուղար չունենք։

Ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ պատերազմից հետո որևէ մեկը չի մտաբերի այս մարմնի, այս կարևորագույն հաստատության ղեկավարի ակտիվությունը վերջին երկու-երեք ամիսներին՝ հուլիսյան մարտերից ի վեր, ոչ ոք չի հիշի, թե ԱԽՔ-ը երբ է վերջին անգամ հանդիպել կամ շփվել իր ռուսաստանցի գործընկերոջ հետ։

Սա ուղղակի անթույլատրելի է, սա ուղղակի աններելի է»։