Վարչապետը հանձնարարել է թեթևացնել աննախադեպ մեծ քանակով ներմուծվող ավտոմեքենաների գրանցման և հաշվառման հերթերը

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարել է հետևյալ գրառումը․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժինը աշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին, ժամը 9:00-18:00-ն: Նպատակը՝ թեթևացնել աննախադեպ մեծ քանակով ներմուծվող ավտոմեքենաների գրանցման և հաշվառման հերթերը:

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ նոր կադրերի ներգրավմամբ այս աշխատանքին պատրաստ կլինեն մինչև ամսվա վերջ, կոնկրետ օրը կհրապարակվի լրացուցիչ»