Արշակունյաց պողոտայում պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա երկու զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հայտնում այսօր առավոտյան Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած պայթյունի դեպքից. ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։