Երևանցիների նույնիսկ կեսի ձայները չստացած քաղաքական ուժը ուզում է քաղաքապետ փոխել․ Աբգարյան

Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ընտրությունների արդյունքում երևանցիների նույնիսկ կեսի ձայները չստացած քաղաքական ուժը կուսակցական որոշմամբ ուզում է քաղաքապետ փոխել:

Դա ոչ այլ ինչ է, քան երևանցիների հանդեպ արհամարհանք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը «Մեդիալաբին» տեղեկացրել է, որ «Իմ քայլի» ներսում նախնական քննարկվում է առաջարկել Երևանի քաղաքապետին լքել հաստիքը։