Առողջապահության նախարարը դատի է տվել Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին

Առողջապահության նախարարը դատի է տվել Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին
Առողջապահության նախարարը դատի է տվել Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին: Նա պահանջում է պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

«Բացի դրանից Թորոսյանը նաեւ փոխհատուցում է պահանջում: Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 28-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին: Թե որ հայտարարությունն է նախարարը զրպարտություն եւ վիրավորանք համարել, պարզել չհաջողվեց: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց, որ այս պահին նախարարը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չունի»,-նշում է աղբյուրը։