Երկու միջադեպ բանակում` երկու օրում. մեկ զոհ եւ մեկ վիրավոր

Երկու միջադեպ բանակում` երկու օրում. մեկ զոհ եւ մեկ վիրավոր
Երկու միջադեպ բանակում` երկու օրում. մեկ զոհ եւ մեկ վիրավոր

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ Պաշտպանական բանակից, օգոստոսի 21-ին ժամը 19:45-ի սահմաններում` ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում`մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1980 թվականի ծնված Նվեր Գառնիկի Սարգսյանը:
Ըստ հաղորդագրության, «վիրավորվածի վիճակը միջին ծանրության է, իսկ վիրահատությունից հետո այն գնահատվում է բավարար»:

Սա արդեն երկրորդ միջադեպն է բանակում, որը գրանցվել է զինված ուժերում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13:45-ի սահմաններում Գորիսի զորամասերից մեկում` ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն է գործել է 20-ամյա Վարդան Սեւյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, «ճամբարային հավաքների ժամանակ մտնելով վրանի մեջ` ինքնաձիգից իրեն պատճառել է հրազենային մահացու վիրավորում`գլխի շրջանում»:

© Medialab.am