«Տարիներ շարունակ ՊՆ-ի նախընտրած մամուլը հրապարակում է մահվան դեպքերի ցանկալի վարկածները՝ «ինքնասպանությունները»»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երկար տարիներ պաշտպանության նախարարությանը բացատրել ենք, որ՝ մահվան դեպքերի որակումը ձեր իրավասությունը չէ և դուք ընդամենը պետք է հայտնեք՝ ինչ, որտեղ, երբ լուրի սկզբունքը Մահվան դեպքերի որակումը քննչական մարմինների գործն է։ Նույնիսկ այս ձևական կողմը չեն պահում, քանի որ տարիներ շարունակ ՊՆ-ի նախընտրած մամուլը հրապարակում է մահվան դեպքերի ցանկալի վարկածները՝ «ինքնասպանությունները», պարզվում է նույն պրակտիկան շարունակվում է նաև այսօր, ով կարող է Արծրուն Հովհաննիսյանին ասել՝ աչքիդ վերևը ունք կա։

Նույնը արվել է նաև այսօր armlur-միջոցով, ճիշտ է, վերջինս փոփոխություն մտցրեց նախնական տեքստում, բայց մենք ունենք սկզբնականը՝ մինչև քննչական կոմիտեի հաղորդումը։ Հիմա, կարծում եմ հասկանալի է, թե ով է հանցագործության որակման սկզբնաղբյուրը։ Մյուս նպատակը ծնողին, ընտանիքին մահվան մասին այս ձևով տեղեկացնելն է»։