Հեռացող գնացքի «չուկ-չակ»-ն ենք մենք լսում․ Փաշինյանը՝ Դաշնակցության մասին. Տեսանյութ

Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը նկատեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների ցույցերը շարունակվում են, երեկ նույնիսկ բերման ենթարկվածներ են եղել։

Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատգամավորը հետաքրքրվեց, թե ո՞րն է այդ հարցի լուծումը։ Վարչապետը նկատեց, որ այդ թեմային անդրադարձել է և ասել, որ կրթության ոլորտում որևէ անձ քաղաքականություն չի վարում, քաղաքականությունը վարում է ՀՀ կառավարությունը, և ինքը քննարկվող հարցերի շուրջ անհրաժեշտ պատասխաններ է տվել։ «Գիտեք՝ չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին։ Հեռացող գնացքի, մի հատ երգ կար չուկ-չակ, անիվների տրոփյունն ենք լսում»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.