Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում. «Ազատություն»

Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում. «Ազատություն»
Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում. «Ազատություն»

«Ազատություն»-Այսօրվանից ուժի մեջ են մտնում Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցները:Տնտեսագետների կարծիքով՝ դրանց արդյունքում միայն առաջիկա երկու տարում Ռուսաստանը կկորցնի առնվազն 100 միլիարդ դոլար:

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթում է Ռուսաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող «Սբերբանկ»-ը, ցուցակում են նաև ՎՏԲ բանկը, «Գազպրոմբանկ»-ը, «Վնեշէկոնոմբանկ»-ը և «Ռոսսելխոզբանկ»-ը:

Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներին և ընկերություններին այսօրվանից արգելվում է գնել, վաճառել հիշյալ բանկերի բաժնետոմսերը և ընդհանրապես երկարաժամկետ ֆինանսական գործարքների մեջ մտնել դրանց հետ:

Բացի այդ, Եվրամիությունը Ռուսաստանի համար սահմանափակում է նաև նավթային արդյունաբերության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների վաճառքը: Այսուհետ նման տեխնոլոգիաներ Ռուսաստանին վաճառելու համար ընկերությունները պետք է հատուկ թույլտվություն ստանան կառավարություններից։

Արգելված է զենքի և ռազմական տեխնոլոգիաների վաճառքը Ռուսաստանին, սակայն միայն նոր կնքվելիք գործարքների համար: Նախկին գործարքներն իրագործվելու են: Այսպես, օրինակ, Ռուսաստանն այդուամենայնիվ ստանալու է ֆրանսիական «Միստրալ» համակարգերը: Կարդալ ավելին սկզբնաղբյուր կայքում