«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն ընդհանուր առմամբ հատուցում է հատկացրել 1862 զինծառայողի ու նրանց ընտանիքի

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի որոշմամբ՝ ֆինանսական հատուցում է ստացել սեպտեմբերի 27-ից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների ևս 121 ընտանիք: 

«Ընդհանուր առմամբ հատուցումների թիվը կազմում է 1862, որից 1450-ը`  այս (Արցախյան 44-օրյա) պատերազմի արդյունքում»,- տեղեկացնում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից: