Այս գիշեր Երևանում և 5 մարզերի ճանապարհներին սպասվում է մերկասառույց

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված` Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

Այս մասին տեղեկանում ենք ՇՄ Հիդրոօթերեւութաբանության եւ մոնիտորինգի  կենտրոնից:

«Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»,-ասված է հողորդագրության մեջ: