Առատ տեղումների հետևանքով տեղ-տեղ փլուզվել է «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի ուրարտական աղյուսե պարսպապատը

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրել են, որ առատ տեղումների հետևանքով տեղ-տեղ փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը։

Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: