Աֆղանստանի ներկայացուցիչներին հետաքրքիր է ՀՀ օրենսդրական համակարգը

Հայաստանում գտնվող Աֆղանստանի տարբեր գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբին ընդունել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը:

Նրանք քննարկել են ոչ առևտրային կազմակերպություններին առնչվող հայաստանյան օրենսդրությունն ու այդ ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Օրբելյանը կարեւորել է հասարակական կազմակերպությունների հետ քննարկումները, որոնց արդյունքում մշակվել է ոչ առևտրային կազմակերպությունների ոլորտին վերաբերող բարեփոխումների հայեցակարգ Հայաստանում:

© Medialab.am