Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում չհաղթեց Լիխտենշտեյնին

Lichtenstein’s Yanik Frick (L) in action against Armenia’s Solomon Udo (R) during the FIFA World Cup qualification round between Armenia and Lichtenstein at the Vazgen Sargsyan Republican Stadium of Yerevan, Armenia

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալեց Լիխտենշտեյնի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ ամբողջ առաջին կեսի ընթացքում և տիրում էր նախաձեռնությանը: Սակայն հավաքականի և ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվում իրացնել գոլային պահերը: Ընտրանին ըստ վիճակագրության 73 տոկոս առավելություն ուներ: Միայն խաղակեսի ավելացված րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Երկրորդ կեսում էլ նույն զարգացումներն էին` հավաքականը տիրում էր գնդակին և գրոհներ կազմակերպում, սակայն դրանք հստակ եզրափակող չկար: Եվ այստեղ գործեց ֆուտբոլի չգրված օրենքը` չես խփում դու, խփում են քեզ: Ընդամենը մի քանի բացառիկ հակագրոհներից մեկի ժամանակ Լիխտենշտեյնը կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը: Աչքի ընկավ Նոա Ֆրիկը:

Ի վերջո` Կապառոսի թիմը խաղը բեկել չհաջողվեց` Հայաստան-Լիխտենշտեյն`1:1:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերին: Երկու արտագնա խաղերում Կապառոսի գլխավորած թիմը կմրցի նախ Իսլանդիայի, հետո էլ Ռումինիայի հետ: