Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը Աշխաբադում հանդիպումներ է ունեցել

ապրիլի 11-14-ը աշխատանքային այցով Աշխաբադ է ժամանել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։

Կառավարությունից տեղեկացնում են, որ այցի շրջանակներում Ա. Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի, նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի, արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի և  «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ Բատըր Ամանովի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։