Պետք է ակնկալել ռուսական խաղապահ առաքելության հստակ և որոշակի գործողություններ. Վահագն Ալեքսանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերջին դրսևորումների ուղղությունը եղել է Լաչինը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը բացառապես ռուսական խաղապահ առաքելության պատասխանատվության ներքո է։

Պետք է ակնկալել ռուսական խաղապահ առաքելության հստակ և որոշակի գործողություններ, իրավիճակի հետագա էսկալացիան բացառելու և եղած լարվածությունը վերացնելու ուղղությամբ, դա ռուսական կողմի պարտավորությունն ու պատասխանատվությունն է՝ ամրագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։