«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ը թույլատրել է Նարեկ Սարգսյանին տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, բայց նա հրաժարվել է․ Փաստինֆո

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտությունների՝ անհրաժեշտության դեպքում բուժման համար, սակայն վերջինս հրաժարվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանից։

Նարեկ Սարգսյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ Նարեկ Սարգսյանին ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին։ Սարգսյանը ցանկանում էր սեփական միջոցների հաշվին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվել՝ ստացիոնար ստուգումների և հետագա հնարավոր բուժման համար։

Մանրամասները՝ այստեղ