Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը, վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու Mercedes մակնիշի բեռնատարը, գրում է Shamshyan.com-ը։

  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է Mercedes-ի վարորդների և վիրավորի ինքնությունը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կողաշրջված Mercedes-ը պատկանում է Հայաստանում հայտնի «Մարիաննա» կաթնամթերքի ընկերությանը։