ԵՊԲՀ-ն կունենանա լավագույն պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը Հայաստանում․ Արմեն Մուրադյան

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Օրը սկսենք լավ լուրով ։

Եվ այսպես, լավագույն ու մրցունակ բաժանմունքի նախագիծն արդեն պատրաստ է և շուտով կներկայացնեմ ԵՊԲՀ գիտխորհրդին, որից հետո կուղարկենք պատկան կառույցին` հաստատման և շինթույլտվության նպատակով: Նախագծի հաստատումից հետո կսկսենք Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի շինարարական աշխատանքները։

Եվ արդյունքում, 2022 թվականին ԵՊԲՀ-ն կունենանա լավագույն պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա թե բուժանձնակազմին և թե ուսանողներին աշխատել ու սովորել արժանավայել պայմաններում։Եվ ուրեմն, ի գործ․․․»։