Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 26-31-ը:

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 26-ին, 28-31-ը, Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի 26-ին, 28-ին և 30-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 28-ին և 30-ին»։

Возможно, это изображение текст
Возможно, это изображение текст
Нет описания фото.