Երևանի քաղաքապետը հայտարարել է, որ հրաժարական տալ չի պատրաստվում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

«Հրաժարական տալ չեմ պատրաստվում, ես խոստումներ եմ տվել ժողովրդին և քայլ առ քայլ կատարում եմ դրանք», -այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետը:

Ինչ վերաբերում է Չեխիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին մամուլում տարածվող տեղեկություններին. Մարությանը նշել է. «Մինչ Չեխիան, դեսպան էի նշանակվել ԱՄՆ-ում և պատրաստվում էի ընդունել Ճապոնիայում դեսպանի պաշտոնը»: