Ողբերգական դեպք Երևանում. շենքի մոտ՝ նկուղային հարկում, հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ ժամը 6:00–ի սահմաններում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում են Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել  են տղամարդու դի և տարածքը սահմանազատել են: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկիանության կենտրոնական բաժնի օպերատիվ  խումբը՝ բաժնի պետ Արամ Պապյանի  գլխավորությամբ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:  Աղբյուրի տեղեկություններով, մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա Ս. Հ.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան հայտնի բուհերից մեկում, պրոֆեսոր էր: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։