Կուբայի իշխանությունները փոթորկի պատճառով 10 հազար բնակչի են տարհանել

Կուբայի իշխանություններն ավելի քան 10 հազար բնակչի են տարհանել երկրի արևմտյան շրջաններից՝ կապված այդ հատվածներում «Իդա» փոթորկի հարվածելու վտանգի հետ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փոթորիկն արդեն անցել է Կուբայի արևմտյան Հուվենտուդ կղզու վրայով, այդտեղ ընդհատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Իշխանությունները հայտնել են, որ խոշոր վնաս չի հասցվել:

«Իդա» արևադարձային փոթորկի ներսում այս պահին քամու ուժգնությունը կազմում է 36.5 մ/վ: