Ըմբիշ Լյովա Գևորգյանը՝Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող 

Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 13-2 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Մերաբ Սուլեյմանաշվիլիին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել՝ 3-րդ տեղի համար պայքարում 8-3 հաշվով առավելության հասնելով Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ։

Հայաստանի հավաքականը երկրորդն է թիմային հաշվարկում։