Nouvelles d’Arménie-ի վրա հարձակումն ահաբեկելու նպատակ ունի. CCAF

Nouvelles d’Arménie-ի վրա հարձակումն ահաբեկելու նպատակ ունի. CCAF
Nouvelles d’Arménie-ի վրա հարձակումն ահաբեկելու նպատակ ունի. CCAF

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) խստորեն դատապարտում է Nouvelles d’Arménie պարբերականի խմբագրությունում իրականացված կողոպուտը:

Այս մասին ասված է CCAF-ի տարածած հայտարարությունում:

Ըստ հայտարարության՝ պարբերականի տնօրեն Արա Թորանյանը վերջին օրերին բավական ակտիվ էր՝ ի աջակցություն Սիրիայում թուրքական հարձակման զոհ դարձած քրդերի: Նա մասնակցել է նաև այդ խնդրով կազմակերպված հանդիպման և ցույցի: Խմբագրությունը զբաղվում է Թուրքիայում ազատությունների պաշտպանությամբ, Հայոց ցեղասպանության ժխտման դատապարտմամբ, հայտնի է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն աջակցությամբ:

CCAF-ի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը սա որակում են հարձակում, որն իրականացվել է Փարիզում թուրքական ծառայությունների կողմից: Նրանց կարծիքով՝ այս հարձակումը ոչ միայն իրենց ապագա ծրագրերի մասին տեղեկություններ հավաքելու, այլև ահաբեկելու նպատակ ունի:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում հոկտեմբերի 21-ին հարձակվել են Nouvelles d’Armеnie հայկական պարբերականի գրասենյակի վրա։