Վաղը ՀԱԿ-ը կներկայացնի արտահերթ ընտրությունների անցկացման փաստարկները

Վաղը կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա ընդդիմություն-իշխանության երկխոսության թվով արդեն չորրորդ հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվի ընդդիմության ներկայացրած օրակարգը` Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարնական ընտրություններ անցկացման վերաբերյալ:

«Վաղը մենք կներկայացնենք Հայաստանի ժողովրդավարացման մեր առաջարկած ճանապարհային քարտեզի բոլոր անհրաժեշտ հիմնավորումները»,- «Մեդիալաբի» հետ զրույցում տեղեկացրեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ընդդիմության պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանը հավելեց, որ իրենք իրենց հիմնավորումները կներկայացնեն «փաստարկների տեսքով»:

«Մեդիալաբի» տեղեկություններով, վաղվա հանդիպմանը ընդդիմությունը իշխանություններին կներկայացնի արտահերթ ընտրությունների անցկացումը հիմնավորող «փաստարկների» մի ամբողջ փաթեթ:

© Medialab.am