Հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Էմիր Աբդոլլահիանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել  Իրանի ԱԳՆ-ն:

Հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպեկտներին վերաբերող հարցեր: